ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։
Նախարարը շնորհավորել է պարոն Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։

495378325_1016449907338660_4971275829332951718_n.jpg (400 KB)

Ինչպես հայտնում են նախարարությունից, Խուդաթյանն ընդգծել է, որ ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, Կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների համար գոհացուցիչ արդյունքներ։

495206139_1016449874005330_5926609901332092057_n.jpg (471 KB)

Նախարարը շնորհակալություն է հայտնել Կոմիտեի աշխատակազմին, ժամանակավոր պաշոնակատար Մարտիրոս Նալբանդյանին այս ժամանակատվածում կատարած մեծածավալ աշխատանքի համար։

495567348_1016449984005319_1401051596333704508_n.jpg (496 KB)

Կարեն Սեդրակյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար։

Ընդգծել է` գիտակցում է, որ ոլորտը բարդ է, բազմաթիվ խնդիրներ են առկա, սակայն կարվի առավելագույնն այդ խնդիրներին լուծում տալու համար։

You may also like...