Ձերբակալություն Գյումրիում. ինչում է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը
Գյումրիում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Աղեկյանը:
ԲԿ-ում պարզվել է, որ տիկնոջ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան ու նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:
Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վերը նշվածի համար համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 489-րդ հոդվածի 2-րդ մասով:
Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
