Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրներին ու թիմի ավագ մարզչին, իսկ ծանրորդների անձնական մարզիչներն արժանացել են նվերների:
«Պատանիների ու երիտասարդների արդյունքները կարևոր են այնքանով, որքանով ապահովում են թիմում սերնդափոխությունն ու հաջորդականությունը: Ինչու ոչ, նաև մրցակցություն են ապահովում, իսկ սպորտում մրցակցությունը շատ կարևոր է»,- ասաց Հարությունյանը:
Ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Գրիգոր Ղազարյանը ու նրա անձնական մարզիչ Արմեն Մկրտչյանը, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հարություն Հովհաննիսյանն ու անձնական մարզիչ Մհեր Պողոսյանը, ինչպես նաև պատանիների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը:
Պարգևատրությունը կատարվել է բացառապես ֆեդերացիայի կողմից:
