Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

You may also like...