Ժնևում մեկնարկել են Չինաստան-ԱՄՆ բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ
Ժնևում մեկնարկել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ:
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։
Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական կողմը ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 125 տոկոս։
