Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ hրադադարի շուրջ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի կառավարությունները ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը հարվածներ է հասցրել Պակիստանին և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի շրջաններին։
Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։
Պակիստանը պատասխանել է փոխադարձ հարվածներով, 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ 2 կողմում կան տուժածներ և զոհեր:
Այս սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանը Իսլամաբադին մեղադրել է ապրիլի վերջին հնդկական հողում զբոսաշրջիկների վրա կատարված ահաբեկչությանը աջակցելու համար, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ:
