Անհետ կորած զինծառայողների շրջանում ունենք նույնականացված անձինք, որոնց ծնողները հուղարկավորել են. ՔԿ նախագահ
«Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ ամենօրյա շփումների մեջ ենք, գրեթե ամեն շաբաթ, երևի թե շաբաթը մի քանի օր բոլորին անձամբ ընդունում եմ, այսինքն՝ ընդունում եմ այն մարդկանց, որոնք գալիս են: Կապ չունեն օրվա ժամը, իմ զբաղվածությունը»:
«Ցանկացած պահի ընդունում եմ ծնողներին, ժամերով քննարկում ենք ունենում: Ներկա է լինում նաև կոնկրետ քննչական խմբի ղեկավարը, վարույթ իրականացնող մարմինը:
Տրամադրում ենք անհրաժեշտ տեղեկատվությունը, որը պահանջում են, և օրենքով այդ տեղեկատվությունը մատչելի է դատավարության մասնակցին: Լսում ենք ծնողի միջնորդությունները, նույնիսկ բանավոր միջնորդություններ ենք քննարկում»,- մանրամասնել է Պողոսյանը:
Խոսելով անհայտ կորած զինծառայողների գործերով առկա նորությունների մասին, ՔԿ նախագահը տեղեկացրել է, որ այս պահին էլ ակտիվ նախաքննություն է իրականացվում, բազմաթիվ փորձաքննություններ են ընթանում:
«Քննչական գործողությունների կատարման արդյունքում ունենք նաև նույնականացված անձինք, որոնց ծնողները համաձայնել են և հուղարկավորել են զինծառայողներին»,- ասել է նա:
