Մենք դադարեցրինք Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը, որը կարող էր վերածվել միջուկային պատերազմի. Թրամփ
Միացյալ Նահանգները դադարեցրել է միջուկային հակամարտությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դադարեցրինք միջուկային հակամարտությունը:
Ես կարծում եմ, որ դա կարող էր իսկական միջուկային պատերազմ լինել:
Միլիոնավոր մարդիկ կարող էին զոհվել», — ասել է ԱՄՆ նախագահը, ելույթ ունենալով Սպիտակ տանը:
Նա նշել է նաև, որ «շատ հպարտ է» այս արդյունքով։
