Սահմանազատման արդյունքում Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը կորցրել է շատ կարևոր բան. Ալեքսանյան
Իրականում ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է իր ուզածը:
Պատգամավորը նաև նշեց, որ մշտապես բարձրաձայնվում է, որ Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանական օկուպացիայի ենթարկված տարածքներ կան, որոնց հարցը պետք է լուծվի հենց սահմանազատման և սահմանագծման միջոցով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է էսկալացնել իրավիճակը:
«Սահմանային այս անկանոն կրակոցները ևս դրա փաստումն են, բայց այստեղ առավել քան ակնհայտ է՝ ինչ պետք է անենք մենք: Մենք պետք է շարունակենք քայլել նույն ուղղությամբ: Այս պահին, որքան ես եմ հասկանում, Ադրբեջանն էնքան էլ արագ չի փորձում արձագանքել գործընթացներին:
Ինչքան իրենք փորձեն էսկալացնել, էնքան մենք պետք է կրկնակի ու քառակի դրանից ավել դեէսկալացնել իրավիճակը, ինչքան իրենք փորձեն սադրել հնարավորինս, մենք պետք է սառնասիրտ լինենք, ոչ թե էն տարատեսակ ընդդիմադիր ակտիվիստների, գործիչների տաք գլուխ արտահայտությունների վրա բաներ անենք, որոնք ուղղակի կնպաստեն իրավիճակի էսկալացման ադրբեջանական ջանքերին»,- ասաց Ալեքսանյանը:
