ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չունենք, ունենք առանձին դրսևորումներ. Արթուր Նահապետյան
Կարող եմ միանշանակ պնդել, որ համակարգային կոռուպցիա չունենք ՀՀ-ում, ունենք կոռուպցիայի առանձին դրսևորումներ տարբեր համակարգերում, այդ թվում՝ միջին և ստորին օղակներում:
Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 13-ի նիստին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
«Միաժամանակ հավաստիացնում եմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա աշխատանք է տանում այդ կոռուպցիոն դեպքերը հայտնաբերելու, բացահայտելու, նաև նախականխելու ուղղությամբ»,- ասաց նա:
