Այսօր նորից զոհ ունենք. մեղավորը ո՛չ ՊՆ նախարարն է, ո՛չ Շտաբի պետը, այլ մենք. Գեղամ Նազարյան

Այսօր նորից զոհ ունենք Զինված ուժերում:

Հոսանքահարվել է մի երեխա: Էդ երեխայի ծնողները նրան ուղարկել են բանակ, որ հայրենիքը պաշտպանի:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Սա ի՞նչ վիճակ է, որ երեխան բանակում մահանում է հոսանքից: Պահես-մեծացնես, ուղարկես բանակ, հետո ասեն Ձեր երեխան մահացել է հոսանքահարումից:

Ես մի քանի դեպքեր էլ կարող եմ ասել, շատ դեպքեր:

Մեղավորն, անկեղծ եմ ասում, ո ՛չ Պաշտպանության նախարարն է, ո ՛չ Գլխավոր Շտաբի պետը:

Մեղավորը մենք բոլորս ենք, որ բանակը թողել ենք բախտի քմահաճույքին:

Քաղաքացիական պայմանագիրը սիրում է խոսել, շատ դեպքերում շատ ճիշտ, որ բանակում ի ՞նչ վիճակ է եղել մինչև 2018-ը: Իսկ ի ՞նչ վիճակ է 2018թ-ից հետո, տեսել ե ՞ք»,-նշեց պատգամավորը:

You may also like...