Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում

Իսրայելը մտահոգություն է հայտնում, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ։

Ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ նման գործարքը կվտանգի Իսրայելի ռազմական առավելությունը տարածաշրջանում։

Նա հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես կդիմադրի նման քայլի:

Այս մտահոգությունը ծագել է Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական ներկայությունը խորացնելու և մշտական ռազմաբազաներ ստեղծելու նախաձեռնությունների համատեքստում։
Բացի այդ գործընթացը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերտ հարաբերությունների հետ։

Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում։

You may also like...