Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու «Mistral AI» ընկերության համահիմնադիրը քննարկել են համագործակցության հեռանկարները
Մայիսի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է առողջապահության ոլորտում մասնագիտացված «Alan» ընկերության համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ Ժան-Շառլ Սամուելյան-Վերվին։
Ինչպես հայտնում են դեսպանությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները։
