Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան՝ աշխարհի «ամենաաղքատ նախագահը»

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր համեստ ապրելակերպի համար ճանաչվել է աշխարհի ամենաաղքատ նախագահը, մահացել է:

Նա 89 տարեկան էր:

«Խոր վշտով հայտնում ենք, որ վախճանվել է մեր ընկեր Պեպե Մուխիկան։ Նախագահ, ակտիվիստ, առաջնորդ:

Մենք քեզ շատ կկարոտենք, սիրելի ծերուկ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։

Մուխիկան Ուրուգվայի նախագահ էր ընտրվել 2009 թվականին և երկիրը ղեկավարել մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին կլրանար նրա 90-ամյակը։

You may also like...