Հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք. Ավանեսյան
Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցների գլխագրերում մի անհեթեթ հրապարակում է (հոդված անվանել չեմ ուզում), որի աղբյուրը ոչ ավել, ոչ պակաս ադրբեջանական կայքերն են:
«Խորապես ցավում եմ, որ «Հրապարակ» օրաթերթը արտատպել է ադրբեջանական կայքերի բարբաջանքները, իսկ մնացած լրատվամիջոցները ծաղկեցնելով և իրար հերթ չտալով, ակտիվորեն տարածել են:
Իհարկե, պարզ է, որ հիբրիդային պատերազմի չստացված հարձակումը մրմուռ է առաջացրել և կորսված ծախսեր, բայց, հանգստացե՛ք, հարգելիներս:
Բարի աշխատանքային օր բոլորիս»:
Ավելի վաղ հրապարակմանն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մանրամասնելով թեման, նշել է, որ «London Times»-ը իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:
