Էր Ռիադում հանդիպել են Թրամփը, Սիրիայի նոր առաջանորդն ու սաուդյան թագաժառանգը. Էրդողանը միացել է տեսակապով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին արտասահմանյան այցի շրջանակում  Սաուդյան Արաբիայում հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի հետ:

Հանդիպմանը միացել են նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ի դեպ, վերջինս հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին։

«Ես կհրամայեմ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալու համար», — ասել էր նա Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։

Թրամփը պարզաբանել էր, որ համապատասխան որոշում է կայացրել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։

Դամասկոսը ողջունել էր պատժամիջոցները չեղարկելու Թրամփի հայտարարությունը։

You may also like...