Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը անդրադարձել են էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:
Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցեր, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
