Սաակաշվիլիին ժամանակին Վրաստան է ուղարկել Ուկրաինան՝ թթվասերի կոնտեյներով, գաղտնի. խորհրդարանի նախագահ

2021 թվականին Ուկրաինայի հետախուզական ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին գաղտնի ուղարկել է Վրաստան՝ պետական հեղաշրջում իրականացնելու համար։

Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ ընտրություններից երկու օր առաջ ուկրաինական ռազմական հետախուզությունը Սաակաշվիլիին թթվասերի համար նախատեսված կոնտեյների մեջ գաղտնի տեղափոխել է երկիր։

Պապուաշվիլին նշել է, որ նախկին նախագահի համար պլան է մշակվել՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Վրաստանում հեղափոխական միջոցառումներ սկսելու համար։

Պապուաշվիլին ընդգծել է, որ հեղաշրջման փորձն անհաջող է եղել, իսկ վրացական հատուկ ծառայությունները հասցրել են Սաակաշվիլիին ձերբակալել ընտրությունների նախորդ օրը։

Միխեիլ Սաակաշվիլին, ով դեռևս Ուկրաինայի քաղաքացի է, լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել։ Նրանցից երկուսի համար քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։

Այս տարվա մարտի 12-ին դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 մլն դոլար պետական միջոցների յուրացման համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Մարտի 17-ին էլ  նա մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու համար: Արդյունքում Սաակաշվիլին ստացել է ընդհանուր 12 տարի 6 ամիս ազատազրկում։

Նրա նկատմամաբ այլ գործերի շրջանակում դատավարությունները շարունակվում են:

You may also like...