Այսօր կամ վաղը, նաև՝ ուրբաթ, կարող են լավ նորություններ լինել ուկրաինական կարգավորման վերաբերյալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ լավ տեղեկություններ կարող են հայտնվել մոտ ապագայում։
«Կարծում եմ, որ մենք բավական լավ նորություններ կունենանք Ուկրաինայի վերաբերյալ այսօր կամ՝ հնարավոր է վաղը և, անկեղծ ասած, ուրբաթ օրն էլ:
Բայց, տեսնենք», — ասել է Սպիտակ տան ղեկավարը Դոհայում Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Կատարին Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերին աջակցելու, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն աջակցելու համար։
