Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում է հզոր տնտեսությունից. Պապոյանը՝ ուսանողներին

Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Յովիան» երիտասարդական միավորման ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարբեր համալսարանների ուսանողներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներով։

Նախարարը ներկայացրել է նախարարության գործառույթներն ու կառուցվածքը՝ անդրադառնալով տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին։

342.jpg (119 KB)

Նա պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացմանը, ներդրումների խթանմանը, ստվերային տնտեսության դեմ պայքարին և մի շարք այլ կարևոր թեմաների։

343.jpg (127 KB)

Քննարկման ընթացքում Գևորգ Պապոյանը շեշտել է, որ տնտեսությունը պետության զարգացման հիմքն է․ «Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում է հզոր տնտեսությունից։

Առանց դրա հնարավոր չէ ունենալ զարգացած գիտություն, ուժեղ բանակ, կրճատել աղքատությունը և ապահովել համապարփակ առաջընթաց»։

344.jpg (91 KB)

Հանդիպումն անցել է բաց և անկաշկանդ մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների տեղեկացվածության բարձրացմանը տնտեսության ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունների վերաբերյալ։

345.jpg (100 KB)

You may also like...