Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 15-ին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, ընթացել է կողմերի փակ հանդիպում, որին ներկա են եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի «ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:

Հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ Էրդողանը Զելենսկու հետ մանրամասնորեն քննարկել է ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:

Երկկողմ հանդիպումից հետո նախագահները պատվիրակությունների կազմերի հետ միասին աշխատանքային ճաշ են ունեցել:

You may also like...