ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ Տիրանայում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ գագաթնաժողովը:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա:
