Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշոնական հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Անկարայում կայացած հանդիպմանը:
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդի դերը ռուս-ուկրաինական հակամարտությունում և նշել, որ երկխոսությունը կարևոր է խաղաղության համար։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով։
