Ուկրաինան պատրաստ է լիակատար hրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների. պաշտպանության նախարար
Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։
«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կոնկրետ գործողությունների պատրաստակամություն ցուցաբերի»,-հայտնել է Ումերովը:
Ումերովը Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունները արդյունավետ Է համարել:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին՝ խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։
