Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արթիկի տարածքային կազմակերպությունում քննարկեցինք մեր առաջիկա անելիքները և ապագայի ծրագրերը․

Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին Արթիկում կատարված աշխատանքները:

Ակնհայտ է, որ 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին:

Այս տարի էլ բազմաթիվ համայնքային ծրագրեր են նախանշված»,- գրել է Հարությունյանը:

You may also like...