Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Այցի ընթացքում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը, որը գրողին ներկայացնում է նորովի։
Ցուցադրությունը կայացել է նախարարության աջակցությամբ և անհատ բարերարների օգնությամբ։

Ցուցադրության իրականացման համար նախարարությունը տրամադրել է շուրջ 7 միլիոն դրամ։

Ցուցադրության շրջայցն իրականացրել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներ, որոնք ապագայում պատրաստվում են դառնալ զբոսավարներ։

Ի թիվս այլ ծրագրերի՝ նախատեսվում է նախարարության աջակցությամբ ստեղծել մուլտֆիլմ՝ հիմնված «Ալագյազի մանիները» պոեմի վրա։

Նախագիծը նպատակ ունի Իսահակյանի գրական ժառանգությունը ներկայացնել նոր՝ տեսաարվեստային ձևաչափով։

You may also like...