Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հռոմի պապ Լեո XIV-ը փակ հանդիպում կանցկացնեն:

Դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հռոմի պապը առաջին անգամ հեռախոսով զրուցել է Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ում հետ խոսել է նոր պոնտիֆիկոսը։

Այսօր ավելի վաղ Վատիկանում տեղի է ունեցել նոր Հռոմի պապ Լեո 14-ի գահակալության արարողությունը։

Նրա երդմնակալության արարողությանը մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ, ինչպես նաև տարբեր երկրների 150 պատվիրակություն և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Պատարագի ժամանակ Հռոմի պապը հիշատակել է Ուկրաինան և ասել, որ «արդար խաղաղության համար բանակցություններ են սպասվում»։

You may also like...