Էդմոն Մարուքյանն Աղազարյանի ուղեկցությամբ ժամանեց խորհրդարան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քիչ առաջ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ուղեկցությամբ եկավ Ազգային ժողով։
Նրան վարչապետի թեկնածու առաջադրող պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն այսօր մտադիր են ներկայացնել որոշման նախագիծը։
Թե ի՞նչ հիմքեր են ներկայացնելու նախկին ՔՊ -ականները Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, դեռ հայտնի չէ։
Մարուքյանն ավելի վաղ համաձայնել էր ու այս գործընթացը համարել պատմական:
Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հասնի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ու այնտեղ քննարկվի, 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ:
Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չէին, պակասում էր ընդամենը երկու ստորագրություն, հիմա, երբ նախկին ՔՊ-ականներն են գործի անցնում, այդ խնդիրը լուծվում է:
