Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան
Տիկին Դիմիտրիուին ներկայացրի այն իրավիճակը, որը կա այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված:
Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել, ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին:
Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանը նույնպես մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսի խնդրին:
Դրա մասին նույնպես քննարկում ունեցա տիկին Դիմիտրիուի հետ, ինչպես նաև տեղեկացրի մեր ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված խնդրի մասին:
Պետք է ասեմ, որ կա երկկողմ լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում»,- ասաց նա:
