Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:


«Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների:

Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը եւ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում կարեւորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին:





