Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան
«Ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել»:
Գոնե գաղափարական, հարաբերությունների տեսանկյունից, իրար հետ լավ կոմունիկացիա ունեցող միավորները կարող են ավելի մեծ միավորներ կազմել, գնալ ընտրությունների։ Մենք երբեք չպետք է այդ անձնական հարաբերությունները թերագնահատենք։ Եվ այստեղ միայն անձնական հարաբերությունները չեն։
Այստեղ նաև բավական երկար ժամանակ իրավիճակների, պրոցեսների, կառավարման մեթոդների նկատմամբ լուրջ տարաձայնություն է հիմքում։
Եղել է այդ տարաձայնությունը, ես այդ տարաձայնությունը արտահայտել եմ, և «Հանրապետականի» ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին։ Ուղղակի ես ֆիքսում էի իմ վերաբերմունքը և հետո էլ չէի պատասխանում, վերջս չէր»,- ասել է նա:
