Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։
Այս մասին հաղորդում Է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռադա հեռուստաալիքին:
Նախօրեին Թրամփը, ազդարարելով իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազանգի մասին, նախատեսվող թեմաներից մեկը նշել էր Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու առևտրային հարցերը։
Միաժամանակ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զրույցը տեղի կունենա՝ հաշվի առնելով Ստամբուլում բանակցությունների արդյունքները։
