Գնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյո՞ք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է լուրերին, թե Սիլվա Կապուտիկյան փողոցում՝ Բաղրամյան 26-ի հարևանությամբ, որտեղ տեղի է ունեցել պայթյուն-հրդեհը, այդ հատվածում կառուցվող շենքերն իրենն են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ երկու պայթյուն էր լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում:
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարությունը մանրամասներ հայտնեց Երևանի կենտրոնում բռնկված հրդեհից․ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։
ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել էր.
«Հարևանությամբ կայանված երկու «Մերսեդես» մակնիշի և BYD մակնիշի մեկ ավտոմեքենա հրդեհվել է: Կայանված են եղել, վարորդները կամ այլ անձինք այդտեղ չեն եղել, այդ ընթացքում բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ և մարմնական վնասվածքներ չստանալ: Նախնական տվյալներով՝ որևէ տուժած չկա, հարկ եղած դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
