Պուտինը մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հեռախոսազրույցից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ զրույցն ավարտելուց հետո ռուսական լրատվամիջոցների առջև հանդես է եկել մեկնաբանություններով։
Նրա խոսքով՝ զրույցը եղել է «անկեղծ և բովանդակալից»։
Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, ասել է Պուտինը՝ հավելելով որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին:
«Ստամբուլում շփումների վերականգնումը վկայում է այն մասին, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», — ընդգծել է Պուտինը:
Նա նաև բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը՝ այն անվանելով կառուցողական զրույց:
