Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ

Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ,  հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։

Այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում` նախաքննության շահերից ելնելով։

You may also like...