Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, քաղաքապետարանն առաջարկը չի ընդունել․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի այգիներում ապօրինի կրպակների, շենք-շինությունների քանդման աշխատանքներին:

«Շատ շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այգիներում սեփականաշնորհված տարբեր կառույցների մասին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում բազմաթիվ այգիներից Երևանի քաղաքապետարանը փշրելով ջարդել-մաքրել է:
Արել է Օղակաձև այգում, Մերգելյանի այգում, և իրականացվել է քաղաքի տարբեր այգիներում:Երբ սկսում ենք փնտրել, թե ում են պատկանում այդ գույքերը, պատահական մարդ չեն լինում, լինում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են նախկին իշխանությունների հետ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է Մանկական երկաթուղու ճակատագրին, ապա Ավինյանը հայտարարել է, որ Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, և քաղաքապետարանը չի ընդունել այդ առաջարկը և չի ընդունելու նմանատիպ առաջարկներ․

«Նմանատիպ առաջարկները Երևանի քաղաքապետարանի համար ընդունելի չեն, և քաղաքապետարանը շատ կոշտ քաղաքականություն է վարում:

Երանի քաղաքապետարանը կդնի երկփուլ մրցույթի Մանկական երկաթուղու այդ հատվածը: Երբ ստանանք լավ նախագիծ, կտեղեկացնենք, որ կա Մանկական երկաթուղու վերակառուցման ծրագիր»։

You may also like...