Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները
Երևանում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել։
Կիևյան կամրջից պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։
ՆԳՆ-ից 1lurer.am-ին հայտնեցին, որ ոստիկանները հեռացրել են պաստառները, վերացրել են իրավախախտումը։
ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է վարչարարություն։
