Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք
Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ։
Այն գրանցվել է Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք:
Այս մասին տեղեկացնում է փրկարար ծառայությունը:
Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ՝ 2․8 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
