ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների նախագաներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։

Խուդոլին նախարարին է ներկայացրել նորանշանակ տնօրենին և հավաստիացրել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետագա զարգացումը կլինի շարունակական։ Հանդիպման ժամանակ ներկայացրել է կոմբինատի առկա վիճակը, ընթացիկ աշխատանքները, զարգացման հեռանկարները։

Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բաց, թափանցիկ աշխատանքը։

You may also like...