Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդը մահապատժի է ենթարկվել

Այսօր Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեն։

Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իրանի դատական ​​համակարգի տեղեկատվական պորտալը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։
Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել դիվանագիտական ​​առաքելության եւս երկու աշխատակից։

You may also like...