Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով
Ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի ակտիվ մասնակցությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շահագրգռված ենք Հայաստանի ակտիվ մասնակցությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Երևանում կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը զեկուցել է, որ զրույցի ընթացքում բարձրացվել է անվտանգության ոլորտում համագործակցության թեման։
«Մենք դաշնակիցներ ենք: Այս տարի լրանում է Հայաստանում ռուսական ռազմակայանի ստեղծման 30-ամյակը, որը կարևոր բաղադրիչ է երկրի անվտանգության շահերի ապահովման գործում»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պաշտպանում է սերտ շփումները ռազմական և իրավապահ մարմինների, ինչպես նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև։
«Այս ամենը պետք է հիմնված լինի այն հարուստ փորձի վրա, որը կուտակվել է նախորդ տարիների ընթացքում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
