Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. Լավրով

Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

Այս մասին մայիսի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:
«Հարցն այսօր քննարկվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների բանակցությունների ժամանակ»,- նշել է Լավրովը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Մոսկվան ակնկալում է՝ մինչև մայիս հստակ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։

You may also like...