Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով
Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է:
Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է բազայի տեղակայման մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը։
Մոսկվան հանդես է գալիս երկու երկրների զինվորականների, անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների միջև կանոնավոր սերտ շփումների օգտին:
Նախարարը հավելեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցում։
