Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
«Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու»:
Այս մասին ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ Սյունիքում պատասխանելով լրագրողի հարցին, թե Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ասել է՝ իրենք պատրաստվում են Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ:
