Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ժամանակ հայ-ռուսական համալսարանում ելույթ է ունեցել ռուսական համալսարանների մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների, ինչպես նաև փորձագիտական հանրության առջև, նաև հանդիպել է հայրենակիցների հետ Ռուսական տանը։

«Մոլոկանները նախարարին կաղամբի թթվով լի փայտե տակառ են նվիրել։ Իսկ հայկական ֆուտբոլի լեգենդ Ռոման Բերեզովսկին իր ստորագրությամբ գնդակ է նվիրել»,- ասվում է Ռուսական տան տարածած հաղորդագրության մեջ:

Մոլոկանները Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնություններից մեկն են, ունեն սեփական համայնքը և ապրում են սեփական կրոնական ու ազգային օրենքներով:

You may also like...