Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը (տեսանյութ)
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը:
Այս մասին հայտնում են Կառավարությունից:
Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։
