Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո
Իսրայելում պատգամավոր Այման Օդեհը բռնի կերպով հեռացվել է Կնեսետի պալատից Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո:
«1.5 տարվա պատերազմի ընթացքում Իսրայելը սպանել է 19 հազար երեխայի, ավերել համալսարաններ և հիվանդանոցներ, և այս ամենը առանց քաղաքական հաղթանակի։ Դուք թույլ եք, որովհետև սպանում եք անմեղ մարդկանց»,- ասել է նա։
