Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին. Սարիկ Մինասյան
Նոր է, դեռ մի ամիս է՝ աշխատում է, մի ամսում չես կարող գնահատական տալ․ կաշխատի, կտեսնենք։
Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝լրագրողների հետ զրույցում ասել է ավագնու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը:
«Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք։ Բյուջե չկա, բյուջեի նախագիծը մինչև չլինի, չենք կարող ասել՝ թերացումները շատ են, քիչ են։
Դեռ ժամանակ կա, ժամանակավրեպ է գնահատական տալը:
Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին, իրականացվող ծրագրերին»,- ասել է նա։
