ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան

Գյումրու ավագնու նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում:

Ըստ Մինասյանի, ակնառու է, որ դրանք տեղադրված են՝ զուտ տանիքներին հարմարեցվելով:

«Պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել, էդ գումարները փոշիացվել է, հասկանանք, ովքեր են կառուցել, ովքեր են տեղադրել և ինչու են այդպես իրենց հարմար տեղադրել»,- ասել է Մինասյանը:

You may also like...