2 տարեկան Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. ՔԿ
Մարմարիկ գետում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ և բռնության հետքեր։
Այս մասին Petutyun.com հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր՝ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։
